Առողջ և գեղեցիկ
Ինչո՞վ է օգտակար դարչինը
Դարչինն, առաջին հերթին, մեծ կիրառում ունի խոհարարության և օծանելիքի արտադրության մեջ: Սակայն դարչինն այնպիսի հատկություններ ունի, որոնց շնորհիվ կարող է հրաշքներ գործել նաև կանացի գեղեցկության պահպանման հարցում:
Սկզբում ծանոթանանք դարչինի կոսմետիկական հատկություններին: Դարչինը հարուստ է հակաօքսիդանտներով և աղանյութերով, որոնք հանում են բորբոքվածությունը և նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը: Հենց այս պատճառով կոսմետոլոգները դարչինն օգտագործում են մաշկի մաքրման և սնուցման համար:
Դարչինով դիմակ դեմքի համար: Տրորեք բանանի 1/3-րդ մասը, ավելացրեք 2ճ/գ թթվասեր, 1թ/գ դարչին և մի քանի կաթիլ լիմոնի հյութ: Ստացված խառնուրդը քսեք դեմքին և պահեք 15 րոպե: Այնուհետև դեմքը լվացեք տաք ջրով և կրեմ քսեք: Անմիջապես կզգաք, թե ինչ նուրբ, էլաստիկ և փափուկ է դարձել Ձեր մաշկը դիմակից հետո:
Մազերի աճի դիմակ: Դարչինը կարելի է օգտագործել՝ որպես մազերի արագ աճը խթանող միջոց: 2 ճ/գ մածունը, նույն քանակությամբ ձիթայուղը, 1 ձուն, 1թ/գ դարչինը և 1թ/գ մեղրը խառնում եք միմյանց: Ստացված խյուսը քսեք մազերի երկայնքով և 15 րոպե թողեք մազերին: Հետո շամպունով լվացեք մազերը:
Մարմնի սկրաբ: Դարչինը հիանալի միջոց է մարմնի արդյունավետ սկրաբ պատրաստելու համար, այն հատկապես հարմար է չոր մաշկի համար: Վերցրեք կես բաժակ ձիթայուղը, վրան ավելացրեք 1թ/գ դարչին և 1ճ/գ շագանակագույն շաքար: Կանգնեք տաք ցնցուղի տակ, մարմինը ջրով թրջեք և նուրբ շարժումներով ստացված խառնուրդը քսեք մարմնին: Եթե Ձեր մաշկը միջին չորություն ունի կամ ճարպոտ է, ապա սկրաբի մնացորդները մարմնից հեռացրեք մարմնի գել օգտագործելով, իսկ եթե մաշկը չոր է, ապա մարմինը ցայեք ջրով և մի օգտագործեք այլ կոսմետիկական միջոցներ:
Գոյություն ունի ևս մեկ խորամանկ միջոց` դարչինի օգտակար հատկությունները կորզելու համար: Մի փոքր դարչինի յուղը փայտիկով խառնեք այն քսուքի հետ, որն օգտագործում եք մաշկի համար: Նման կերպ քսուքը կհարստանա դարչինի օգտակար հատկություններով:
Դարչինի յուղը կարելի է օգտագործել ոչ միայն՝ որպես կոսմետիկական միջոց, այլև բուժիչ նպատակով: Մի քանի կաթիլ դարչինի յուղը ինհալացիայի համար նախատեսված ջրի մեջ եք կաթեցնում, կամ այն խառնում եք նուշի ձեթի հետ (դարչինի ձեթի 1-3 կաթիլը՝ 5մլ նուշի ձեթի հետ): Այս խառնուրդը քսում եք կրծքի հատվածին և մեջքին, որն էլ օգնում է արագ հաղթահարել մրսածությունը:
Ուշադրություն: Երբեմն եթերային յուղերը կարող են առաջ բերել ալերգիկ երևույթներ, ուստի մի քանի կաթիլ դարչինի ձեթը կաթեցրեք ձեռքի մաշկին և մի քանի ժամ սպասեք: Եթե ալերգիկ երևույթներ չառաջանան, ապա հանգիստ կարող եք անսահմանափակ օգտվել դարչինի յուղից՝ կոսմետիկական կամ բուժման նպատակներով:
18.02.2013 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
